Հոսանքազրկում՝ «ՀԿԵ» քարշային ենթակայանում բռկված հրդեհի պատճառով
SocityՀայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը տեղեկացնում է՝
Այսօր՝ ժամը 14:06-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատկանող 110 կՎ քարշային ենթակայանում բռկված հրդեհի պատճառով անջատվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 110 կՎ օդային գիծը, որից սնվում են Ընկերության ենթակայանները:
Վթարը հանգեցրել է Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների որոշ հատվածների հոսանքազրկման: Հրդեհն արագ մարվել է, բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել 14:46-ին: