Հայաստանի և ևս 8 երկրների բժիշկներ մայրցամաքի բնակիչներին կպատմեն, թե ինչպես պահպանել առողջությունը. «Առողջ Եվրասիա» նախագիծ
SocityԱվելի քան 150 մասնագետներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից այցելել են օգոստոսի 22-25-ը Մոսկվայում կայացած «Առողջ Եվրասիա» բժիշկների միջազգային համաժողովին: Միջոցառման կազմակերպիչն է «Եվրասիա» միջազգային համագործակցության աջակցության ոչ առևտրային կազմակերպությունը:
Բժիշկները մասնակցել են դրամաշնորհային մրցույթին և ստեղծել միջազգային բլոգեր՝ եվրասիական երկրների բնակչության բժշկական կրթության վերաբերյալ: Լավագույն նախագծերը ստացել են ֆինանսական և փորձագիտական աջակցություն: Բլոգները վարելու են տարբեր երկրների բուժաշխատողների թիմեր։
Համաժողովի առանցքային նպատակը բժիշկների շրջանում մասնագիտական աճի, փորձի և գիտելիքների փոխանակման համար տարածքի ստեղծումն է: «Եվրասիա» ՄՀԱ-ի աջակցությամբ նմանատիպ հարթակներ առաջիկայում կբացվեն նաև այլ մասնագիտական համայնքների համար:
Ընդհանուր առմամբ ներկայացվել է 13 նախագիծ։ Հաղթողների թվում են «Եվրասիա՝ առողջության տարածք» մարդկանց կրթելու հարթակը, վեյփ ծխելու վտանգների մասին միջոցառումների շարքը, ֆիզիկական և մտավոր առողջության պահպանման համար անհրաժեշտ տեղեկությունների մեդիահարթակը, ատամնաբույժների անվճար արտագնա խորհրդատվություններ բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ առաջարկությունների փաթեթը և այլն: Նրանք ստացել են սարքավորումներ և հավաստագրեր՝ սեփական նախագծերը զարգացնելու համար։
«Ֆորումում մեր խնդիրն էր ստեղծել տարածք առանց սահմանների շփման, փորձի փոխանակման համար։ Ուրախ եմ, որ այս խնդիրը կատարված է։ Ես այստեղ տեսնում եմ ոչ միայն ինը երկրների բժիշկներ, այլ տեսնում եմ մեկ թիմ։ Թիմ, որը ստեղծել է «Առողջության օրենքների Եվրասիական օրենսգիրք»։ Թիմ, որը կզբաղվի մարդկանց առողջապահական կրթությամբ անձամբ և բլոգերի միջոցով: Նման արդյունքը շատ թանկ արժե», - նշել է Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ՀԿ խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան։
«Առողջ Եվրասիա» ֆորումը ներառում էր գործնական, կրթական և էքսկուրսիոն ծրագրեր: Հայտնի բժիշկները, մարքեթոլոգները, իրավաբանները, հոգեբանները և լրագրողները պատմել են, թե ինչպես պահպանել բուժաշխատողի անբասիր համբավը, նվազեցնել իրավական ռիսկերը, բարձրացնել սթրեսակայունությունը և ճիշտ զրույց կառուցել հիվանդի հետ: Ռազմավարական նստաշրջանում բժիշկները Եվրասիայի բնակիչների համար առաջարկությունների ցուցակ են կազմել, որոնք հիմք կհանդիսանան«Առողջության օրենքների Եվրասիական օրենսգրքի» համար: