Ռուսաստանը Դոնբասից զորքեր չի ուղարկի Կուրսկի մարզ. Bloomberg
InternationalՌուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է Դոնբասի առաջնագծից զորքերը չտեղափոխել Կուրսկի մարզ, որտեղ արդեն երրորդ շաբաթն է, ինչ շարունակվում է Ուկրաինայի Զինված ուժերի գրոհը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրին։
Չնայած ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը դեպի ռուսական տարածք խորանալը կասեցնելու անհաջող փորձերին՝ ռուսական բանակը Դոնեցկի մարզում հարձակումը չի թուլացնում, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը առաջխաղացում են կատարել Ուկրաինայի Զինված ուժերի՝ Դոնբասում կարևոր լոգիստիկ հանգույց ծառայող Պոկրովսկ քաղաքի տարածքում:
Սակայն, ըստ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW)՝ ռուսական զորքերի որոշ թվաքանակ դեռևս Ուկրաինայի հարավից և արևելքից տեղափոխվել են Կուրսկի մարզ, սակայն նրանց ստորաբաժանումները առաջնագծում չեն տեղակայվել։
Ռազմական վերլուծաբան Յան Մատվեևի կարծիքով՝ Կուրսկի մարզում ուկրաինական ուժերի կողմից վերահսկվող բնակավայրերը վերադարձնելու համար անհրաժեշտ կլինի 40-50 հազար ռուսաստանցի զինվորական։
Ըստ Bloomberg-ի աղբյուրի՝ Կրեմլը մտադիր է այս գործողության մեջ ժամկետային զինծառայողների ներգրավվել։