Բժիշկը զգուշացրել է էկզոտիկ երկրներում մահացու հիվանդությունների մասին
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այլ երկրներ այցելուները կարող են ձեռք բերել մահացու հիվանդություններ, ինչպիսիք են մալարիան և մենինգոէնցեֆալիտն էկզոտիկ երկրներում հանգստանալուց։ Զգուշացրել է Սեչենովի համալսարանի բժշկական մակաբուծաբանության, արևադարձային և վեկտորային հիվանդությունների ինստիտուտի պրոֆեսոր Եվգենի Մորոզովը ռուսական 5-րդ ալիքին տված հարցազրույցում։
«Արևադարձային մալարիան, ինչպես անունն է հուշում, բնականաբար հանդիպում է միայն արևադարձային և, հնարավոր է, մասամբ մերձարևադարձային գոտու երկրներում», - բացատրել է բժիշկը:
Նա նշել է, որ հիվանդությունը արագ է զարգանում, և եթե մեկ-երկու օրվա ընթացքում բուժումը չսկսվի, ապա մահվան վտանգը հնարավորինս մեծանում է։
Մեկ այլ վտանգավոր հիվանդություն, որը կարել է ձեռք բերել տաք երկրներում հանգստանալու ժամանակ, մենինգոէնցեֆալիտն է, որն առաջանում է անտեսանելի ամեոբայի պատճառով:
Սա շատ էկզոտիկ և հազվագյուտ հիվանդություն է, բայց այնուամենայնիվ, ցավոք սրտի, այն ավարտվում է մահով։
Ամեբիազով վարակվելու հիմնական ուղիները ջուրն ու սնունդն են, այսինքն՝ այն կարելի է բռնել կա՛մ դիզենտերիկ ամեոբա պարունակող որոշ մթերքներ օգտագործելու միջոցով, կա՛մ խմելու ջրի միջոցով։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live