Պակիստանի խորհրդարանը կատուներ է «վարձել» առնետների դեմ պայքարելու համար
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պակիստանի խորհրդարան առնետ որսացող կատուներ են բերվել առնետների հետ կապված խնդրի դեմ պայքարի համար։ Ինչպես գրում է Geo News պարբերականն իր աղբյուրներին հղումով, առնետներն իսկական քաոս են առաջացրել կառավարական շենքերում։
«Մայրաքաղաքի զարգացման վարչությունը որոշել է վարձել որսորդական կատուներ՝ խորհրդարանի շենքում քաոս առաջացնող առնետներին որսալու համար։ Այդ նպատակով հատկացվել է 1,2 մլն ռուփի (մոտ 4,3 հազար դոլար)»,- գրում է պարբերականը։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ առնետները լուրջ վնաս են պատճառում Պակիստանի Սենատի ու Ազգային ժողովի տարբեր գերատեսչություններին։ Բացի այդ, դրանք նաև կրծել են խորհրդարանի մի շարք աշխատասենյակներում պահվող փաստաթղթերը։