Բրիտանիայում կայացվել են զանգվածային անկարգությունների 99 մասնակիցների դատավճիռներ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիայում 99 մարդ դատապարտվել է հուլիսի վերջին Սաութպորտ քաղաքում երեխաների վրա հարձակումից հետո բռնկված անկարգություններին առնվող մեղադրանքներով։ Այդ մասին նշված է Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարության տարածած հայտարարության մեջ։
Նրանցից 69 ամբաստանյալներ դատապարտվել են ազատազրկման։ Անկարգությունների գործով կալանավորված 460 մարդ ներգրավվել է դատաքննության գործընթացում։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Ազգային ոստիկանապետերի խորհուրդը հայտնել էր, որ անկարգությունների հետ կապված ձերբակալվածների թիվը գերազանցել է հազարը։
Հուլիսի վերջին Մեծ Բրիտանիայի շատ քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել, երբ Սաութպորտում 17-ամյա դեռահասը դանակով հարձակվել է երեխաների վրա։ Երեք երեխա մահացել էր, ևս մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների և անկարգությունների, երբ տարածվել են լուրեր, որ հարձակման հեղինակը փախստական է: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակվողը Ռուանդայից է և ծնվել է միգրանտների ընտանիքում։ Տասնյակ ոստիկաններ վիրավորվել են ծայրահեղ աջ խմբավորումների կողմնակիցների կազմակերպած անկարգությունների ժամանակ։ Ավելի քան հազար մարդ բերման է ենթարկվել, հարյուրավոր մեղադրանքներ են առաջադրվել։