Նոյեմբերյան քաղաքի սրտում իր հյուրընկալ դռներն է բացել «Նոյեմբուրգ» հյուրանոցային համալիրը
SocityՀայաստանի հյուսիս-արևմուտքում 898 թվականին է հիմնադրվել Նոյեմբերյան բնակավայրը, որն այսօր դարձել է մեր երկրի գողտրիկ քաղաքներից մեկը: Նոյեմբերյան քաղաքը գտնվում է Երևանից մոտ 185 կմ հեռավորության վրա: Այն հայտնի է իր հնավայրերով, պատմամշակութային տեղանքներով:
Նոյենբերյանի անմիջական հարևանությամբ են գտնվում 13-րդ դարում կառուցված «Մշկավանքը», «Սուրբ Սարգիս» եկեղեցին և «Ղարիչաքար» ամրոցը: Շրջակայքում կան նաև Ք.Ա II-հազարամյակի դամբարաններ, «Բերդաղ» կոչվող կիկլոպյան ամրոցը։ Բարձունքնեից մեկի վրա գտնվում «Մրաղանց Արեգունի» կիկլոպյան ամրոցը, որտեղ հայտնաբերվել են մետաղաձուլական հարմարանքներ։ Նոյեմբերյանի հյուսիսային կողմում գտնվում է «Թփի դաշ» ամրոցը: Երեք ամրոցներն էլ թվագրվում են Ք.Ա. I հազարամյակին։
Պատմական այս արժեքավոր վայրերին առավել մոտիկից ծանոթանալու հնարավորություն ընձեռելու և զբոսաշրջությանը խթանելու նպատակով, օրերս Նոյեմբերյան քաղաքի սրտում իր հյուրընկալ դռներն է բացել «Նոյեմբուրգ» հյուրանոցային համալիրը:
Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները լիարժեք հանգիստ անցկացնելու և հանգիստը հետաքրքիր կազմակերպելու համար: «Նոյեմբուրգ» հյուրանոցում մեկ սենյակի վարձը՝ ներառյալ նախաճաշը կազմում է 15000 դրամ:
Բոլոր սենյակներում կա անվճար վայֆայ, կոնդիցիոներ, լողախցիկ, շքեղ կահույք: Հյուրանոցը գտնվում է Զորավար Անդրանիկի 5/1 հասցեում:
Սենյակներ ամրագրելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել (091)15-66-33 հեռախոսահամարով:
Հյուընկալվելով «Նոյեմբուրգ»-ում դուք հնարավորություն կունենաք նաև ծանոթանալ տեղի ավանդույնթերին, մշակույթին, սովորույթներին, ինչպես նաև այցելել տեղի պատմամշակութային վայրեր: Իսկ տեղում պատրաստվող համեղ և անարատ սնունդը ձեր հանգիստը կդարձնի իսկական վայելք:
«Նոյեմբուրգ»՝ երբ հեքիաթը դառնում է իրականություն, իսկ հանգիստը՝ վերածվում հեքիաթի: