Գյումրիում հարևանը կացնով հարձակվել է բնակիչների վրա. սկսվել է իրարանցում. (տեսանյութ)
VideosՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ օգոստոսի 14-ին Գյումրիի Արագած թաղամասում թեժ իրավիճակ է եղել։
Ժամը 23:00-ի սահմաններում Արագածի 1-ին թաղամասի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել բակի բնակիչների միջեւ, որից հետո բնակիչները նկատել են հարեւաններից մեկին՝ կացինը ձեռքին։
Ըստ բնակիչների՝ վիճել են բակի հարեւաններ Ա.Գ-ն և Ս.Մ-ն, որի ընթացքում Ա.Գ-ն կացինով հարվածել է Ս.Մ-ին, ինչից բակում մեծ իրարանցում է սկսվել։
Արդյունքում՝ Ա.Գ-ին եւ Ս.Մ-ին տարբեր մանրմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի վայր շտապած իրավապահները պարզել են վիճաբանության պատճառը։
Ա․Գ-ն եղել է գինովցած, բակի երեխաները աղմկել են ու վերջինս, աղմուկից նյարդայնացած, կացինով բակում վախեցրել է երեխաներին, որից առաջացել է վիճաբանությունը։
Մանրամասները՝ տեսանյությում։