Աշխարհում սկսվում է կապիկի ծաղիկի համաճարակ․ ԱՀԿ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Կապիկի ծաղիկի» համաճարակը հայտարարել է համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ։
Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը երեկ հայտարարել է հանրային առողջության արտակարգ դրություն՝ այս հիվանդության բռնկման պատճառով։
«Կապիկի ծաղիկով» վարակման դեպքերը զգալիորեն աճել են 2023 թվականին։ 2024 թվականի սկզբից աշխարհում գրանցվել է հիվանդության ավելի քան 14 հազար դեպք, մահացել է 524 մարդ։
«Կապիկի ծաղիկը» վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց: Մարդկանց մեծ մասը, ովքեր հիվանդանում են, ապաքինվում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն հնարավոր են բարդություններ: Ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային սպազմ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող, հյուծվածություն և ցան, որը սկսվում է դեմքից և այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում: