Լուկաշենկոն՝ միջուկային զենքի կիրառման մասին
InternationalԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է անում բանակցությունների սեղանի շուրջ նստել և ավարտել Ուկրաինայում պատերազմը։
Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա նշել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է բանակցություններ սկսեն հակամարտության կարգավորման շուրջ, որպեսզի չսեղմեն «ամենակարմիր կոճակը»։
Խոսելով այն, թե հնարավո՞ր է արդյոք, որ Ուկրաինայում հակամարտությունը վերաճի միջուկային պատերազմի, Լուկաշենկոն պատասխանել է. «Այդ կարմիր կոճակներն» արդեն սեղմված են։ Մնում է միայն «ամենակարմիրը» սեղմել: Միջուկային զենք չի կիրառվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հարձակվել մեր պետական սահմաննների վրա։ Այդ սահմանը նաև Միութենական պետության սահմանն է»: