«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը տեղեկացնում է
Socity«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Այսօր հրավիրեց արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ։ Տեղեկացնելով այն, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, Մհեր Դավիդյանցը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։ ‼️Իր խոսքում պարոն Դավիդյանցը խորին շնորհակալություն հայտնեց ողջ անձնակազմին 2 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար, և հատկապես այն ահռելի աշխատանքի, որը կատարել է «Նորք» ԻԿՀ-ը անձնակազմը COVID 19 համավարակի շրջանում։ ✅Հիվանդանոցի ողջ անձնակազմը հայտնում է իր երախտագիտությունը և շնորհակալական խոսքը հարգարժան Մհեր Դավիդյանցին, իր կատարած անգնահատելի աշխատանքի համար»։