Երևանում մոտոցիկլը բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին. մոտոցիկլավարը տեղում մահացել է
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում «Honda» մակնիշի մոտոցիկլը Մյասնիկյան պողոտայում դեպի Աճառյան փողոց ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին՝ հայտնվելով հանդիպակաց երթևեկելի գոտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է մոտոցիկլավարի մահը:
Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 30-ամյա Անդրանիկ Խառատյանն է:
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live