Պուտինը մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում՝ միգրանտների վերաբերյալ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել։ Փաստաթղթերից մեկի համաձայն՝ 10 հազար և ավելի հետևորդ ունեցող բլոգների և տելեգրամի ալիքների սեփականատերերը պարտավոր կլինեն իրենց մասին տեղեկություններ տրամադրել Ռոսկոմնադզորին:
Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով արգելվել է ռազմական գործողություններին մասնակցող զինվորականներին օգտվել բջջային հեռախոսներից։ Պուտինը ստորագրել է նաև մեկ բաժանորդի համար SIM քարտերի քանակի սահմանափակման մասին օրենք, որով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները ոչ ավելի, քան 20, օտարերկրացիները ոչ ավելի, քան 10-ը SIM քարտ կարող են ունենալ:
Մեկ այլ օրենքով Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերած անձինք դրանից կզրկվեն՝ զինվորական հաշվառման չենթարկվելու և միգրանտների համար միգրացիոն «արտաքսման» ռեժիմի սահմանման դեպքում:
«Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքով էլ սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների պարտավորությունները ՌԴ մուտք գործելու և այնտեղ բնակվելու համար: Օրենքի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացին պարտավոր է զերծ մնալ Ռուսաստանի շահերին վնասող գործողություններից, պարտավոր է պահպանել Ռուսաստանի օրենսդրությունը, չմիջամտել Ռուսաստանի արտաքին և ներքին պետական քաղաքականությանը և այլն։ Նույն օրենքով էլ սահմանվում է «արտաքսման» նոր միգրացիոն ռեժիմ։
Մեկ այլ օրենքով արտասահմանյան բանկերը կկարողանան 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մեկ մասնաճյուղ բացել Ռուսաստանում։