Ողբերգական դեպք Հայաստանում. երիտասարդ տղան մահացել է սարսափելի մահով
Socityօգոստոսի 6-ին, Կոտայքի մարզում, ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին և ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-«Առինջ Մոլ»-Գետարգել ճանապաւհին գտնվող կամրջից քաղաքացի է ցած նետվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Աբովյանի բժշկական կենտրոնի հերթախահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ նշում էին, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Վիգեն Չ-ն էր։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։