Այս անարդարություններից շատ եմ հիասթափված. Արթուր Ալեքսանյան
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ես այստեղ ոսկե մեդալի համար էի եկել: Բայց իմ գոտեմարտի ժամանակ բոլորդ տեսաք, թե ինչ կատարվեց: Այդ դրվագում իրանցի ըմբիշը երկու ոտքով գտնվում էր գոտեմարտելու տարածքից դուրս: Եվ ես այդ պահը նկատեցի և ինքս ասացի, որ մարզիչները բողոքարկեն: Եթե երկու ոտքով դուրս ես գալիս, ուրեմն մեկ միավոր ինձ պետք է տային: Բայց այդ մեկ միավորի փոխարեն երկու միավոր տվեցին իրանցի ըմբիշին, ևս մեկն ավելացրին բողոքարկելու համար: Բոլորն են հարցնում, թե ինչո՞ւ հանեցի մեդալը: Սրա համար եմ հանել այն: Այդտեղ մեկ միավորը իմը պետք է լիներ, և հաշիվն էլ պետք է լիներ 2:1 հօգուտ ինձ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, լրագրողների հետ զրույցում եզրափակիչ գոտեմարտից հետո ասել է Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:
Արթուր Ալեքսանյանը նշել է, որ այժմ հիասթափությունը մեծ է մրցավարական անարդարությունից և ապագայի մասին դեռևս վերջնական որոշում չի կայացրել:
«Եվ, իրոք, այս անարդարություններից շատ եմ հիասթափված: Դեռ մնալու եմ ըմբշամարտում: Հույս ունեմ, որ արդարությունը կվերականգնվի»-ընդգծել է նա:
Ճեպազրույցի ընթացքում Ալեքսանյանը խոսել է նաև Սլավիկ Գալստյանի գոտեմարտում մրցավարների հետ կապված խնդիրների մասին՝ կարծիք հայտնելով, որ տպավորություն է ստեղծում, կարծես Հայաստանի հավաքականի դեմ ինչ-որ տեղ լարվածություն կա:
«Ինչ վերաբերում է գոտեմարտերին ներկա մեծաքանակ հայ երկրպագուներին, կարծես ես տանը գոտեմարտեի»,-վերջում նշել է ըմբիշը՝ շնորհակալություն հայտնելով հայ համայնքին, բոլոր հայերին, ովքեր ներկա էին:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live