Իրանի հիմնական սկզբունքներից է պատերազմից խուսափելը, սակայն իր շահերի և անվտանգության ոտնահարման դեպքում, երբեք չի լռի. Փեզեշքիանը՝ Մակրոնին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանն իր հիմնական սկզբունքներից է համարում պատերազմից խուսափելը և համաշխարհային խաղաղության ու անվտանգության հաստատումը, սակայն երբեք չի լռի իր շահերի և անվտանգության ոտնահարման դեպքում. այս մասին Tasnim գործակալության փոխանցմամբ ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզշքիանը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում։
Իրանը, միջազգային պայմանագրերի և օրենքների շրջանակներում, երբեք չի լռի իր շահերի և անվտանգության ոտնահարման առջև։
«Սիոնիստական ռեժիմը Գազայի ժողովրդի դեմ իր հանցավոր և ահաբեկչական գործողություններով, ինչպես նաև պաշտոնապես Իրանի հյուրի՝ Իսմայիլ Հանիեի սպանությամբ, ձգտում է տարածաշրջանում հրդեհ բռնկել», - ասել է Փեզեշքիանը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն և արևմտյան երկրները դատապարտելու փոխարեն աջակցում են Իսրայելին հանցագործությունների, ցեղասպանությունների և ահաբեկչությունների իրականացման գործում։
«Եթե Ամերիկան և արևմտյան երկրները իսկապես ցանկանում են կանխել պատերազմն ու անկայությունը տարածաշրջանում, նրանք պետք է ստիպեն այս ռեժիմին դադարեցնել ցեղասպանությունն ու հարձակումները Գազայի վրա և ընդունեն հրադադարը»: