Կիևը ձեռնարկել է լայնածավալ սադրանք, Կուրսկում տարբեր զենքերից անկանոն կրակում է քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ. Պուտին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպմանն անդրադրձել է Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ Կիևի ռեժիմը զինված սադրանք է ձեռնարկել՝ հարձակվելով քաղաքացիական կառույցների վրա։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ինչպես գիտեք, Կիևի ռեժիմը ձեռնարկել է հերթական լայնածավալ սադրանքը, այն անկանոն կրակում է տարբեր տեսակի զենքերից, այդ թվում՝ հրթիռներից, քաղաքացիական շենքերի, բնակելի շենքերի և շտապօգնության մեքենաների ուղղությամբ», - ասել է Պուտինը։
Ուկրաինացի զինվորականները Կուրսկի մարզի Սուդժանսկի և Կորենևսկի շրջաններում փորձում են սահմանը ճեղքել նախորդ առավոտից։ Հարձակումը հետ է մղվում ՌԴ զինվորականների և սահմանապահների կողմից։ Ըստ ռուսական կողմի՝ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մինչև 260 զինվոր և 50 զրահամեքենա, այդ թվում՝ յոթ տանկ, ութ զրահափոխադրիչ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live