Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակն ազատվել է աշխատանքից
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակը 2024 թվականի օգոստոսի 1-ից սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Փոքր Վեդի վարչական շրջանի ղեկավար Կարեն Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային: Դեպքը տեղի էր ունեցել մայիս ամսին: Տեսանյութը տարածվելուց հետո ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին էր հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել էր հաղորդում։ 45-ամյա դաստիարակը ձերբակալվել էր:
Հիշեցնենք նաև, որ դաստիարակին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ուժեղ ցավ կամ ֆիզիկական ուժեղ տառապանք պատճառել):
Նշենք, որ երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել դաստիարակի դեմ և նա պատասխանատվության չի ենթարկվի:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live