Յահյա Սինվարը նշանակվել է «Համաս»-ի քաղբյուրոյի ղեկավար
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ծայրահեղական «Համաս» խմբավորումը Գազայի հատվածում իր առաջնորդ Յահյա Սինվարին նշանակել է քաղբյուրոյի ղեկավար, հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ Սինվարը 2023-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման գլխավոր կազմակերպիչներից է։ Նա իր չափահաս կյանքի կեսն անցկացրել է իսրայելական բանտերում, «Համաս»-ի ամենահզոր առաջնորդներից է, և թաքնվում է Գազայում՝ դիմակայելով պատերազմի սկզբից ի վեր իրեն սպանելու Իսրայելի փորձերին:
ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված խմբավորման քաղբյուրոյի ղեկավարը Իսմայիել Հանիեին էր, որ սպանվեց Թեհրանում հուլիսի 31-ին, ուր նախօրեին մասնակցում էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։
Սինվարի նշանակումը կոշտ ու անզիջում պայքարի ուղերձ ունի, Reuters-ին ասել է տարածաշրջանային դիվանագետը, որ ծանոթ է Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ անցկացվող բանակցություններին, որոնց նպատակն է դադարեցնել մարտերը Գազայում և վերադարձնել 115 իսրայելցի և օտարերկրյա պատանդներին:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 37 հազարը։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները: