Իրանը հայտարարել է, որ Իսրայելը կպատժվի Հանիյեի սպանության համար
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թեհրանում ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո «անվիճելի իրավունք» ունի պատասխան քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ՝ համաձայն միջազգային օրենքի, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
«Իրանը հստակ և վճռական կերպով լուրջ և կանխարգելիչ միջոցներ կձեռնարկի.... Իրանը հավատացած է, որ կայունություն ձեռք կբերվի ագրեսորին պատժելու միջոցով», - ասել է Քանաանին:
Իր հերթին Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադիի հետ օգոստոսի 4-ին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իսրայելը «մեծ սխալ է գործել»՝ սպանելով Հանիյեին, և դա անպատասխան չի մնա։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն սպանվել էր հուլիսի 31-ին՝ Թեհրանում նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո։ Իսրայելը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել իր առնչությունը Հանիյեի սպանությանը։