Ե՞րբ են սպասվում առաջիկա չվերթները
SocityԱմեն օր մինչեւ ս.թ. օգոստոսի 13-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երեւան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Տեղեկացնում ենք, որ ամեն օր մինչեւ ս.թ. օգոստոսի 13-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երեւան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։
Ս. թ. օգոստոսի 4֊ին կիրականացվի Երեւան-Կալուգա-Երեւան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 11:00, ժամանում 17։40)։
Ս.թ. օգոստոսի 4-ին եւ 6-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21։40):
Ս. թ. օգոստոսի 5-ին կիրականացվի Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 15:50):
Ս. թ. օգոստոսի 8-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան-Մոսկվա չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 13:50, մեկնում 15:50):
Ս. թ. օգոստոսի 4-ին եւ 11֊ին կիրականացվի Բեյրութ-Երեւան֊Բեյրութ չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ս.թ. օգոստոսի 4-ին ժամանում 14:45, մեկնում 15։45, ս.թ. օգոստոսի 8-ին ժամանում 16:45, մեկնում 17:45)։
Ս. թ. օգոստոսի 7-ին կիրականացվի Փարիզ-Երեւան-Փարիզ չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 11:50, մեկնում ս.թ. օգոստոսի 8 ժամը 05:50):
Ս. թ. օգոստոսի 6-ին կիրականացվի Երեւան֊Միներալնիե Վոդի -Երեւան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 11։00, ժամանում 14:00):
Ս.թ. օգոստոսի 8-ին կիրականացվի Կիեւ-Երեւան-Կիեւ չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 22:30, մեկնում 23:25):
Չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ԱՎԻԱԸՆԿԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԻՆ։
Նշենք նաեւ, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի (https://covid19.gov.am/hy/travel_and_coronavirus), պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի»։