Երեք օրում հանրապետությունում արձանագրվել է 33 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 43-ը՝ վիրավորվել
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 2-ից 5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 185 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 33, մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, թմրանյութի հայտնաբերման՝ 24, ֆիզիկական ներգործության՝ 15, անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ 10, հոգեկան ներգործության՝ 8, խուլիգանության՝ 7, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 5, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, աշխատանքային անվտանգության կանոնների խախտման՝ 3, ինքնիրավչության՝ 4, զենքի, զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման, բնակարանի անձեռնմխելությունը խախտելու, կողոպուտի՝ 2-ական, սպանության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողության, ավտոմեքենայի գողության, կավատության, բնակարանային գողության, փաստաթղթեր, դրոշմներ, պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու, փողերի լվացման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կաննոնները խախտելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, ինքնասպանության հասցնելու, սուտ մատնության, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելու, շրջանառությունն արգելված բույսեր,թփեր աճեցնելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, դրանց պատրաստուկներ կամ համարժեք նյութեր և պրեկուրսորներ հափշտակելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, դատական ակտը չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարերին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության միջոցներին ապօրինի միացում կատարելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու ՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, կողոպուտի, խարդախության, համակարգչային հափշտակության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար. 3 մարդ զոհվել է, 43-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live