Բլինկենը հայտնել է, որը Իրանը կարող է 24-48 ժամվա ընթացքում հարձակվել Իսրայելի վրա. Իսրայելը դիտարկում է կանխարգելիչ հարվածի տարբերակը. լրատվամիջոցներ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հռոմի պապը Մերձավոր Արևելքում խաղաղության կոչ է արել: Նա խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով և հակամարտության՝ Գազայից և Իսրայելից դեպի այլ երկրներ տարածվելու վտանգով։ Տարածքում տեղի ունեցած ամենավերջին իրադարձությունների ֆոնին պոնտիֆիկոսը հույս ունի, որ դաժան ու արյունալի հակամարտությունն ավելի չի ընդլայնվի: Այս մասին գրում է vaticannews.va կայքը:
«Ռմբակոծությունները, սպանությունները և բռնությունները ոչ մի նպատակի չեն ծառայում: Հարձակումները, սպանությունները երբեք լուծում չեն կարող լինել: Դրանք ոչ թե օգնում են գնալ արդարության, խաղաղության ճանապարհով, այլ ավելի մեծ ատելություն և վրեժխնդրություն են առաջացնում։ Բավակա՛ն է, եղբայրնե՛ր և քույրե՛ր: Բավակա՛ն է, մի՛ խեղդեք Աստծո խաղաղության խոսքը, թող այն լինի Սուրբ Երկրի, Մերձավոր Արևելքի և ողջ աշխարհի ապագան: Պատերազմը պարտություն է», - հավելել է նա։