Հաջորդ շաբաթ կընդունեմ ԱՄՆ նախագահի՝ դեմոկրատների թեկնածուն լինելու առաջարկը. Հարիս
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտնել է, որ հաջորդ շաբաթ պաշտոնապես կընդունի ԱՄՆ նախագահի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն լինելու առաջարկը:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն: Ես պաշտոնապես կընդունեմ այդ առաջարկը հաջորդ շաբաթ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Հարիսը։
CNN հեռուստաալիքը տեղեկացրել է, որ առցանց ընտրությունում Հարիսն անհրաժեշտ թվով ձայներ է ստացել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար: