Իսրայելական հետախուզությունը հայտնել է՝ ինչի պատճառով է սպանվել ՀԱՄԱՍ-ի առաջնորդը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելական հետախուզությունը հետևել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդին WhatsApp մեսենջերի միջոցով, հայտնել է լիբանանցի լրագրող Էլյա Մանիերը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի հեռախոսի վրա լրտեսող ծրագրեր են տեղադրվել WhatsApp-ի միջոցով։ Այն հնարավորություն է տվել հայտնաբերել այն տան ճշգրիտ վայրը, որտեղ գտնվում էր ՀԱՄԱՍ-ի առաջնորդը, և անօդաչու թռչող սարքից հրթիռային հարված հասցնել դրան։