Փարիզ-2024. Դավիթ Չալոյանը չկարողացավ բրոնզե մեդալ ապահովել
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը Փարիզի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում ուժերը չափեց աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Ղադֆա Դրիսիի հետ:
Լարված մենամարտում հայ բռնցքամարտիկը ցավալի պարտություն կրեց և չկարողացավ ապահովել բրոնզե մեդալ: Ընդ որում՝ առաջին ռաունդում, թեև ունեցած նշանակալի առավելությանը, մրցավարներն առավելությունը շնորհեցին իսպանացի բռնցքամարտիկին:
Հիշեցնենք՝ մեկնարկային մենամարտում Չալոյանը ծանր պայքարում 3:2 հաշվով առավելության էր հասել անգլիացի Դելիշուս Օրիի նկատմամբ:
Դավիթ Չալոյանն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին:
Նշենք նաև՝ հայ երկրպագուները Չալոյանի մենամարտին ուղիղ հեռարձակմամբ հետևել են Փարիզում գործող «Հայաստանի տանը»: