«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումը երկար սպասված քայլ էր․ ԱՄՆ Պետդեպ
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտը Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումն անվանել է երկար սպասված քայլ։ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը նշել է, որ իրենք մեկնաբանել են այս հարցը մեկ տարի առաջ՝ պատասխանելով Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության սահմանապահների դուրսբերման գործընթացը գնահատելու խնդրանքին։
«Իհարկե, դա այն ժամանակ իրադարձությունների մտահոգիչ զարգացում էր։ Այս զարգացման մասին այլ մանրամասներ չունեմ: Բայց դա, անկասկած, ողջունելի քայլ կլինի ճիշտ ուղղությամբ»,- ասել է Պատելը: