Գեղարքունիքի մարզում սեփական տան տանիքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու դի
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստիկանության Վարդենիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ իրենց սպասարկվող տարածքի գյուղերից մեկի տներում դի կա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի 10-րդ փողոցի տան տանիքում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 35-ամյա Թևոս Ղ.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Թևոս Ղ.-ն ժամը 12:30-ի սահմաններում իր տան տանիք բարձրացող փայտյա աստիճանի նախավերջին սանդուղքից հոսանքի մալուխով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live