Չինաստանի Հունանի նահանգում թայֆունն առնվազն 30 մարդու մահվան պատճառ է դարձել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը տեղեկացնում է, որ Չինաստանի կենտրոնական Հունանի նահանգում «Գաեմի» թայֆունի պատճառով առնվազն 30 մարդ է զոհվել, ևս 35-ն անհետ կորած է համարվում։ Տեղական այլ լրատվամիջոցների փոխանցմամբ, Չինաստանին այս տարի պատուհասած ամենահզոր արևադարձային ցիկլոնն ազդել է գրեթե 90 000 մարդու վրա՝ վնասելով 1400 տուն, քանդելով 1300 ճանապարհ։ Թայֆունը Չինաստան էր հասել անցյալ շաբաթ։
Տարածաշրջանում ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Տրանսպորտի երթևեկությունը, էլեկտրամատակարարումը և տեղական հեռահաղորդակցության ցանցի աշխատանքն, ընդհանուր առմամբ, վերականգնվել են: