Չինաստանը կկառուցի աշխարհի ամենահզոր արևային էլեկտրակայանը՝ 8 ԳՎտ-ոց
EconoмицсChina Three Gorges Renewables ընկերությունը հայտարարել է աներևակայելի հզոր 8 ԳՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի շինարարության մոտալուտ մեկնարկի մասին, գրում է 3dnews.ru-ն։ 11 միլիարդ դոլար արժողությամբ այդ հսկա էներգետիկ հանգույցը կներառի նաև այլ օբյեկտներ և կսպասարկի Պեկին-Տյանցզին-Հեբեյ եռանկյունին: Մեգաշինարարությունը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերին և կավարտվի 2027 թվականին։ Կասկածից վեր է, որ այսօր ոչ ոք չի կարող կրկնել նման աշխատանքային սխրանքը։
Այդ նոր արևային էլեկտրակայանի մասշտաբները հասկանալու համար բավական է իմանալ այն, որ աշխարհի երեք ամենամեծ արևային ֆերմաներից յուրաքանչյուրը մոտավորապես 3 ԳՎտ հզորության է: Դրանք բոլորն, ի դեպ, գտնվում են Չինաստանում։ Նոր էլեկտրակայանը կստեղծվի Հյուսիսային Չինաստանի Ներքին Մոնղոլիա շրջանում: Այն սպառողներին էլեկտրաէներգիա կփոխանցի գերբարձր լարման գծերի միջոցով։ Այստեղ, իհարկե, գերհաղորդականությունն օգտակար կլիներ, բայց այն դեռ գոյություն չունի:
Բացի բուն 8 ԳՎտ հզորությամբ արևային վահանակների դաշտերից, նախագիծը նախատեսում է ստեղծել 4 ԳՎտ հզորությամբ հողմակայան, 5 ԳՎտ հզորությամբ բուֆերային պահեստարան, 200 ՄՎտ հզորությամբ արևային ջերմային էներգիայի հավաքման համալիր և 4 ԳՎտ հզորության ածուխով աշխատող էլեկտրակայան։ Այդ ամենը պատկանում է China Three Gorges Renewables-ին (56 % բաժնեմաս) և Inner Mongolia Energy Group-ին (44 %)։ Այս ամբողջ համալիրը շահագործման կհանձնվի մինչև 2027 թվականի հունիսը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]