Հիվանդանոցում մահացել է Կարեն Բաղդասարյանը
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 1-ին, հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Բաղդասարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափովել հուլիսի 22-ին Երևանում՝ Դավիթ Բեկի պողոտայում, 8 ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո:
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանպարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր հուլիսի 22-ին Երևանի Դավիթ Բեկի պողոտայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 2 մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնում կլինիկական մահ տարած, ապա բժիշկների կողմից փրկված վիրավորի ինքնությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, պարզվել էր, որ բախվել էին Երևանի բնակիչներ 50-ամյա Արտաշես Չագլասյանի վարած «ԶԻԼ» մակնիշի, 44-ամյա Տիգրան Ասլանյանի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները և Երևանի բնակիչ 47-ամյա Գագիկ Խաչատրյանի վարած «Nissan» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Արարատ Պետրոսյանի վարած «BMW» մակնիշի, 28-ամյա Ժիրայր Ազիզյանի վարած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 75-ամյա Ղազար Գրիգորյանի վարած «Opel» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Գարիկ Սարգսյանի վարած «Toyota» մակնիշի և անհայտ անձ կողմից վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Ա․ Չագլասյանը և «Volkswagen»-ի վարորդը Երևանի բնակիչ 40 ամյա Սարգիս Ղարիբյանը տեղում մահացել էին, իսկ «Volkswagen»-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Սպարտակ Ավետիսյանը և Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը կլինիկական մահ էր տարել և սկզբից արձանագրվել էր նրա մահը, սակայն բժիշկներին հաջողվել էր նրան փրկել և վիրավորները գտնվում էին բժիշկների հսկողության տակ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 22-ին խոշոր, շղթայական և ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել էին «Toyota Land Cruiser», «Opel», «Mercedes», «BMW,», «Nissan», 2 «ԶԻԼ» մակնիշի և «Nissan» մակնիշի ավոտմեքնենաները: Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և շտապօգնության բժիշկների հերթապահ խմբեր: Մահացածներին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live