3 երեխաներից 2-ը վիրավորվել են, 1-ը՝ մահացել․ մանրամասներ՝ գազի բալոնի պայթյունից
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շիրակի մարզում այսօր վաղ առավոտյան գազի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է 12-ամյա աղջնակ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։
«Այդ գյուղը գազաֆիկացված չէ, հեղուկ գազի բալոնն է պայթել։ Տանը 6 հոգի են եղել՝ 3 անչափահաս երեխա, հայրը, մայրը և տատիկը։ Հայրիկին բան չի եղել, 2 երեխան, մայրն ու տատիկը վնասվածքներ են ստացել, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ 12-ամյա աղջնակը, ցավոք, մահացել է։ Երեք երեխա ունեին, 2 աղջիկ, 1 տղա, մահացած աղջնակը երեխաներից մեծն էր»,- ասաց համայնքապետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում պայթյուն, փլուզում է տեղի ունեցել։
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երեխայի դի։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live