Տնտեսական աճի նոր դարաշրջան. Հայաստանում միջազգային խոշոր համաժողով է կայանալու
EconoмицсPast.am-ը գրում է.
Երևանում օգոստոսի 8-ին կայանալու է «ԲՐԻՔՍ-ի և ՇՀԿ-ի հետ ԵԱՏՄ-ի և Հայաստանի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովը, որին մասնակցելու են միջազգային փորձագետներ աշխարհի ավելի քան 10 երկրներից։
Համաժողովը կայանալու է Ռուս-հայկական համալսարանում։
Մասնակից փորձագետներից ոչ բոլորի անուններն է հայտնի։ Հայաստանում նախագծերի համար միջազգային ներդրումների ներգրավման հարցով վարպետության դասին հանդես կգա VMS վենչուրային ստուդիայի բիզնեսի զարգացման հարցերով խորհրդական Հասսան Ջաբարթին, որը հատուկ այդ նպատակով ժամանելու է Սաուդյան Արաբիայից։
VMS-ը (Value Makers Studio) առաջատար վենչուրային ստուդիա է Սաուդյան Արաբիայից, որը մասնագիտացած է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում հավակնոտ ձեռնարկատերերի զարգացման, աջակցության և ներդրումների գործում։ Նշելով համաժողովի կարևորությունը՝ Հասսան Ջաբարթին ասել է. «Օտգագործելով Հայաստանի յուրահատուկ առավելությունները, գործակցելով տարածաշրջանային տնտեսական միավորների հետ՝ մենք կարող ենք անդրսահմանային ներդրումների և աճի նոր դարաշրջան բացել»։
Համաժողովին մասնակցելու են նաև առաջատար կազմակերպություններ, ընկերություններ ԲՐԻՔՍ-ի երկրներից, հատկապես Ռուսաստանից և Չինաստանից։