Միշելը նամակ է գրել Փաշինյանին և Ալիևին. Politico
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերը, քանի որ պատերազմից տուժած տարածաշրջանում լարվածությունը մեծանում է: Այս մասին գրում է Politico-ն, որի փոխանցմամբ՝ իր հետ զրույցում երկու բարձրաստիճան դիվանագետներ հաստատել են, որ Միշելը նամակ է գրել երկու կողմերին:
Նա կոչ է արել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ և «ավարտուն տեսքի բերել խաղաղության պայմանագիրը»՝ առաջընթաց գրանցելով չլուծված հարցերի շուրջ, որոնցից է սահմանազատումը:
Այնուամենայնիվ, Բրյուսելում հիասթափությունն աճում է ամիսների ձգձգումներից և դիվանագիտական փակուղուց հետո: Չնայած Միշելի հետ հանդիպումներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չկարողացան Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայանքի գագաթնաժողովի շրջանակում միասին բանակցելու հնարավորություն գտնել, ընդ որում երկու կողմերն էլ մատնացույց էին անում միմյանց՝ որպես դեմ հանդես եկող երկիր:
«Վերջիվերջո, երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն խաղերը և կնքեն գործարքը, քանի որ նախագահ Միշելն արել է ԵՄ-ի կողմից հնարավոր ամեն ինչ՝ խաղաղության պայմանագրին հասնելու համար», - ասել է Միշելի մոտ կանգնած ԵՄ բարձրաստիճան դիվանագետը: