Մակրոնը Իրանի նոր նախագահին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանին աջակցելը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմը հայտնել է, որ Էմանուել Մակրոնը զանգահարել է Իրանի նոր նախագահ Մասուդ Պեզեշկիանին և կոչ անել նրան դադարեցնել Ռուսաստանին աջակցությունն Ուկրաինայի դեմ պատերազմում։
Սա երկու նախագահների առաջին միջազգային զանգն էր այն բանից հետո, երբ Պեզեշկիանը հաղթեց ընտրություններում և ստանձնեց նախագահի պաշտոնը:
Ֆրանսիայի նախագահը նաև կոչ է արել «ամեն ինչ անել՝ խուսափելու համար Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության ռազմական սրացումից» Գոլանի բարձունքների վրա վերջին հրթիռակոծությունից հետո (որի համար մեղադրում են Թեհրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահին»):
Այն բանից հետո, երբ սկսվեց ռուսական ներխուժումը Ուկրաինա, Իրանը աջակցեց Կրեմլի գործողություններին և, ըստ Կիևի և նրա արևմտյան դաշնակիցների, Ռուսաստանին ուղարկեց իր զենքերը, այդ թվում՝ «Շահեդ» տիպի անօդաչու սարքերը:
Իրանի նոր նախագահը հայտարարել է Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու իր մտադրության մասին: