Թուրքիայի արտգործնախարարը ներկա կգտնվի Իրանի նախագահի երդմնակալությանը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ հուլիսի 30-ին արտգործնախարար Հաքան Ֆիդանը կմենկնի Թեհրան, գրում է ermenihaber.am-ը:
Ֆիդանը կմասնակցի Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքյանի երդմնակալության արարողությանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Իրանում կայացել էր նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որտեղ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքյանը՝ ստանալով ձայների 53.7-ը դարձել է Իրանի 9-րդ նախագահ։