Լուկաշենկոն ասել է՝ ինչ են ինքն ու Պուտինը պայմանավորվել անել մինչև աշուն
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշնանը Մինսկում տեղի կունենան Միութենական պետության նախարարների խորհրդի և Բարձրագույն պետական խորհրդի նիստերը։ Մինչ այս իրադարձությունների տեղի ունենալը Ռուսաստանն ու Բելառուսը նախատեսում են լուծել երկու երկրների միջև առկա բոլոր խնդրահարույց հարցերը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մանրամասնելով, որ նման պայմանավորվածություն են ձեռք բերել ինքը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է kommersant.ru-ն։
«Մենք պայմանավորվեցինք, որ մինչ այդ պահը (վերը նշված նիստերի սկսվելը-Խմբ.) բոլոր խնդրահարույց հարցերը և՛ անվտանգության խորհրդի, և՛ կառավարության հարցերի շուրջ, պետք է լուծված լինեն»,- ասել է Լուկաշենկոն միջազգային հարցերով հանդիպման ժամանակ:
Այս աշնանը լրանում է Ռուսաստանի և Բելառուսի միջև միությունը հաստատող պայմանագրի ստորագրման 25-ամյակը։
Բելառուսի նախագահը նաև հիշեցրել է Վլադիմիր Պուտինի հետ Մինսկ կատարած վերջին այցի ժամանակ պայմանավորվածության մասին հանդիպման ժամանակ.«Բելառուսը պետք է լինի անկախ, ինքնաբավ երկիր՝ կայուն տնտեսական հիմքերով. սրանք նրա խոսքերն են»,- ասել է Լուկաշենկոն։
Անցյալ շաբաթ՝ հուլիսի 25-ին, Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են Կարելիայի Վալամ կղզում։ Ակնկալվում էր, որ նրանք կքննարկեն միութենական նախագծերի առաջխաղացումը, տարածաշրջանային անվտանգությունը և միջազգային օրակարգը։ Հանդիպման մեծ մասն անցել է փակ ձևաչափով։