Սոչիից 68 կմ հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեյսմոլոգները Կրասնոդարի երկրամասի Սոչիի և Տուապսեի միջև 3,9 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Օրվա առաջին կեսին մարզի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնել են, որ երկրաշարժի նման ցնցումներ են զգացել։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում ասվում է, որ շաբաթ օրը 3,9 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Սոչիից 68 կմ և Տուապսեից 9 կմ հեռավորության վրա։