Սանկտ-Պետերբուրգից գրեթե հազար աշխատանքային միգրանտ կարտաքսվի
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին երկու շաբաթվա ընթացքում ոստիկանությունը Սանկտ-Պետերբուրգում և Լենինգրադի մարզում ձերբակալել է մոտ հազար միգրանտի, որոնց արտաքսելու են Ռուսաստանից։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ իրավապահ մարմինները ստուգայցեր են իրականացրել՝ միգրանտների շրջանում իրավախախտումների դեպքեր բացահայտելու նպատակով։ Մասնավորապես, ոստիկանությունը ստուգայցեր է կատարել 150 շինհրապարակներում, մի քանի տասնյակ շուկաներում, հասարակական սննդի 140 կետերում, միգրանտների 200 կեցավայրերում։
Արդյունքում, ըստ ՌԴ ՆԳՆ-ի, հայտնաբերվել է միգրացիոն օրենսդրության 7,5 000 իրավախախտում։ Նշվում է նաև, որ երկու շաբաթվա ընթացքում միգրանտների կողմից ճանապարհային երթևեկության խախտումների 3,5 000 դեպք է արձանագրվել։ Բացի այդ, 150 ընկերություններ վարչական պատասխանատվության են ենթարկվել խախտումների համար՝ կապված միգրանտների աշխատանքային գործունեության կազմակերպման հետ։