Իրաքում հրթիռակոծության է ենթարկվել ամերիկացի զինվորականների տեղակայման ավիաբազան
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրաքի արևմուտքում գտնվող Անբար նահանգում գտնվող Այն ալ-Ասադ իրաքյան ավիաբազան, որն օգտագործվում է միջազգային կոալիցիայի զորքերի կողմից, հրթիռակոծության է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Shafaq News պորտալը՝ հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրին։
Հրապարակման համաձայն՝ առնվազն երկու հրթիռ է արձակվել ավիաբազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված են նաեւ ամերիկյան ուժեր։
Իրավապահ մարմինների աշխատակիցները սկսել են օպերացիա՝ պարզելու այն տարածքը, որտեղից արձակվել են արկերը։ Հնարավոր նյութական վնասների կամ՝ ինչ ուժեր են կանգնած հարձակման հետևում, տեղեկություն չի հաղորդվել։