Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն գտնում
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած Պելիխ Սոլոմիյային (Pelykh Solimiia) չեն գտնում։ Նա անհետացել է։
Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում տարածել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Աղջիկը սահմանը հատել է հուլիսի 22-ին՝ երկուշաբթի օրը ժամը 20-ին մոտ։ Հայաստանից դուրս չի եկել, ըստ սահմանապահ ծառայության տվյալների։ Այդ համարն ակտիվ է եղել՝ +380 (99) 702 31 82։ Վերջին անգամ նրա հեռախոսն ազդանշան է ունեցել աշխարհագրական այս կետում։ Խնդրանք, Սոլոմիյայի մասին ցանկացած տեղեկություն փոխանցել նրա մորը՝ Ալեքսանդրա Լոզինսկայային, հեռ. +380 96 911 57 49»։
Ոստիկանության էջում նրա անհետ կորած լինելու վերաբերյալ տեղեկատվություն չկա։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live