Որքա՞ն ձմերուկ է կարելի օրական ուտել
VideosՁմերուկը շատ օգտակար հատկություններ ունի, սակայն չարժե այն չարաշահել, պնդում է Սննդակարգի, բիոտեխնոլոգիայի եւ սնունդի անվտանգության դաշնային հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ՌԳԱ ակադեմիկոս Վիկտոր Տուտելյանը:
Ըստ նրա՝ ձմերուկն աչքի է ընկնում բետա կարոտինի, B5, A, B6 վիտամինների, կրեմնիումի, կալցիումի, մագնիումի, կալիումի, նատրիումի, երկաթի, ցինկի եւ ֆոսֆորի մեծ պարունակությամբ: Դրանից բացի, ձմերուկը պարունակում է ֆոլաթթու եւ լիզին ամինաթթու, որը բարելավում է կալցիումի յուրացումը:
Մասնագետի խոսքով՝ ձմերուկի չափավոր գործածումը օգնում է բթացնել քաղցի զգացումը, եւ սա կարող է օգտակար լինել նիհարելիս: Բանն այն է, որ ձմերուկի մեջ հեղուկ շատ է պարունակվում, որը լցնում է ստամոքսը եւ նվազեցնում որեւիցե կալորիական բան ուտելու ցանկությունը:
Բայց չարժե մոռանալ, որ ձմերուկը շատ շաքար է պարունակում՝ 100 գրամ պտղամսի մեջ 5-ից մինչեւ 10 գրամ, նշում է մասնագետը:
«Սա առաջին հերթին ավելորդ ծանրաբեռնվածություն է ենթաստամոքսային գեղձի վրա: Երկրորդ՝ դրա անվերահսկելի գործածումը կարող է բերել ավելորդ քաշ հավաքելուն»,- ասել է Վիկտոր Տուտելյանը:
Նրա խոսքով՝ մեծահասակ մարդուն կարելի է օրական ուտել 400-500 գրամ ձմերուկ, իսկ երեխաներին