Լիտվայի սահմանային ծառայությունը մտադիր է խստացնել ՌԴ-ի հետ սահմանային գոտի մուտք գործելու և մնալու կարգը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիտվայի սահմանային գործակալությունը մտադիր է խստացնել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանային գոտի մուտք գործելու և այս գոտում մնալու կարգը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լիտվայի ՆԳՆ-ին առընթեր պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ Ռուստամաս Լյուբաևասը։
«Սահմանային ռեժիմը խստացնելու անհրաժեշտություն կա»,-ասաց նա:
Գեներալի խոսքով՝ սահմանապահներին պետք է ավելի լայն լիազորություններ տալ, քան պարզապես սահմանային գոտում վերահսկել մարդկանց։ Լյուբաևասը չի հստակեցրել, թե որոնք կարող են լինել այդ լիազորությունները։
Լիտվան սահմանակից է միայն Կալինինգրադի մարզին։ Լիտվա-ռուսական սահմանի երկարությունը 294,4 կմ է, որից 253,7 կմ-ը՝ ցամաքային և ներքին ջրերում, 18,5 կմ-ը՝ Կուրոնյան ծովածոցով, 22,2 կմ-ը՝ Բալթիկ ծովով։