Դեմոկրատները 2 օրում ավելի քան 100 մլն դոլար են նվիրաբերել Քամալա Հարիսի ընտրվելու համար
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ում դեմոկրատներն ավելի քան 100 միլիոն դոլար են նվիրաբերել փոխնախագահ Կամալա Հարիսի՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցության համար այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը երկու օր առաջ հայտնել է ընտրապայքարից դուրս գալու մասին: Ինչպես գրում է bbc.com-ը, այս մասին ասվում է Հարիսի նախընտրական շտաբում:
Ավելի վաղ նրա թիմն հայտարարել էր, որ է դրամահավաքի 24-ժամյա ժամանակահատվածում հանգանակվել է ռեկորդային 81 մլն դոլար: Այդ ժամանակահատվածում ավելի քան 888,000 մարդ նվիրաբերել է մինչև 200-ական դոլար գումար, ըստ ActBlue հարթակի:
Դոնորները, որոնք ֆինանսավորումը դադարեցրել էին Բայդենի տարիքի հետ կապված մտահոգությունների պատճառով, աժմ ասել են, որ մտադիր են վերսկսել իրենց աջակցությունը Դեմոկրատական կուսակցությանը: