Ռեալը ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի արտագնա մարզաշապիկը
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում ներկայացրել է գերմանական Adidas ապրանքանիշի արտագնա նոր մարզաշապիկը, որով ֆուտբոլիստները հանդես կգան 2024/25 մրցաշրջանում։ Հավաքածուն պատրաստված է նարնջագույն գույնով։
«Մարզաշապիկը կարված է խաղադաշտը նվաճելու, տրիբունաները գրավելու և փողոցներում զբոսնելու համար՝ «Ռեալի» նոր երկրորդ մարզաշապիկը ապահովում է հարմարավետություն և ոճ: Դասական եռագույն գծերն ու դիզայներական հետաքրքրիր լուծումները խորհրդանշում են երկրպագուների անսահման սերն իրենց խաղացողների և ակումբի հանդեպ»,- ասված է ակումբի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» դարձավ Իսպանիայի չեմպիոն։ Կարլո Անչելոտիի սաները անցած մրցաշրջանում դարձան նաև Իպսանիայի Սուպերգավաթակիր և Չեմպիոնների լիգայի խաղարկության հաղթող։