Երեք օրում բացահայտվել է հանցագործության 239 դեպք. Գրանցվել է 38 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 51 մարդ
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 19-ից 22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 239 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 37, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 29, ֆիզիկական ներգործության՝ 28, թմրանյութի հայտնաբերման՝ 25, խարդախության՝ 23, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 13-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 8, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, խուլիգանության ու փաստաթղթի կեղծիքի՝ 4-ական, ինքնիրավչության, աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելու և դատական ակտը չկատարելու՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 2-ական, սպանության, կողոպուտի, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավտոմեքենայի գողության, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, ինքնավնասման, ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու, վարժական հավաքից խուսափելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության, ակնհայտ անարդար դատավճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու, ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու ու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է կողոպուտի՝ 3, սպանության փորձի, ավազակության և անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար. 1 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live