Ջո Բայդենը մտադիր է շարունակել ընտրապայքարը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ջո Բայդենը մտադիր է հաջորդ շաբաթ վերսկսել նախընտրական քարոզչական միջոցառումներին իր մասնակցությունը։
Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ, որ տարածել է նրա նախընտրական շտաբը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես անհամբերությամբ սպասում եմ հաջորդ շաբաթ նախընտրական քարոզարշավին մասնակցելուն, որպեսզի հետագայում մատնանշեմ Դոնալդ Թրամփի Project 2025 ծրագրի սպառնալիքը՝ միաժամանակ խոսելով իր ձեռքբերումների և Ամերիկայի տեսլականի, մեր ժողովրդավարական համակարգը փրկելու, մեր իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, բոլորի համար հնարավորություններ ստեղծելու մասին», ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով, ինչից հետո ակտիվացան քննարկումներն այն մասին, որ նա մտադիր է լքել ընտրապայքարը։