Օտարերկրացին ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին ու կրшկել․ կան վիրшվորներ
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 20-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենայի կողմից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 45-50 տարեկան մի տղամարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի աջ կեսի հատվածում։
Ֆոտլրագրողի տեղեկությոններով՝ այդ քաղաքացին ինքնաձիգով զինված մտել է ոստիկանության Կոտայքի բաժին, կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով ոստիկանության 1 աշխատակից հրազենային վիրավորումով նույնպես տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ներխուժած և կրակոցներ արձակած տղամարդը օտարերկրացի է։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live