Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ հանցագործության գործիք ինքնաձիգն ու կրակողը հայտնաբերվել են
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 16-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դալար գյուղում կրակոցներ են հնչել։
Տեղեկությունը ճշտելու նպատակով ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից՝ բաժնի պետ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ, ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և ժամերի ընթացքում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Ոստիկանները մեկնում են Դալար գյուղ և տեղում ճշտում են, որ այդ օրը՝ գիշերը ժամը 01։00-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Արա Կարապետյանը Հ․ Մանուկյան փողոցի 94 հասցեի դիմաց իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել. բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ վնասը եղել է նյութական։
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ հայտնաբերում են Ա․ Կարապետյանին և տեղափոխում ոստիկանության Արտաշատի բաժին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live