Եղվարդ քաղաքի մոտակայքում ինքնաթիռ է վթարվել․ զոհեր կան
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում, «Լճեր» կոչվող տարածքի մոտ ինքնաթիռ է վթարվել, հավանաբար կան զոհեր։ Այս մասին Iravaban.net–ին փոխանցեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ թիվ 46 ՀՓՋ-ից և ՀՆՓԱԻԿ-ից մեկական մարտական հաշվարկ, ՃԿԱԿ-ի, ՄՓՎ-ի և ՀՓՋ-ի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։ Դեպքի վայրում աշխատանքը համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը։